Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Որպեսզի մենք կարողանանք խաղաղության բանալին գտնել»

«Որպեսզի մենք կարողանանք խաղաղության բանալին գտնել»
01.02.2014 | 19:40

Ինչու՞ Մինսկի խումբը չի կասեցնում ադրբեջանական սադրանքները հարցին ի պատասխան ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասաց. «Ադրբեջանական սադրանքները մենք բազմիցս հերքել ենք՝ սովորաբար երբ Ադրբեջանը սահմանային որևէ միջադեպ է նախաձեռնում, հաջորդ օրը հայտարարում է, որ մենք խախտել ենք հրադադարի ռեժիմը: Իրոք, մտահգիչ է սահմանի վրա մշտական լարվածությունը, բայց մենք պետք է հասկանանք, որ ՄԽ-ի գործառույցը սադրանքները դատապարտելը չէ, ՄԽ-ն հակամարտող կողմերին հաշտության բերելու խնդիր ունի, առավելագույնը մենք կարող ենք ակնկալել, որ նրանք դատապարտեն ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, որ պարբերաբար անում են: Իհարկե, մենք ակնկալում ենք, որ այդ հայտարարությունները ավելի կոշտ ու հասցեական լինեն, բայց լինելով պրագմատիկ՝ պիտի հասկանանք, որ չենք կարող ակնկալել Ադրբեջանի դատափետում, որովհետև նաև կեղտոտ տեղեկատավական տեխնոլոգիաներ են կիրառում մեր հարևանները, որի դրսևորումներին բազմիցս ենք ականատես եղել: Կարևորը՝ Հայաստանի զինված ուժերի շարունակական ամրապնդումն է, որովհետև սադրանքները պատահական չեն, ամեն սադրանքի պետք է տրվի համարժեք պատասխան, որպեսզի հակառակորդը հասկանա, որ իր գործողությունները անպատիժ չեն մնում: Նրանք փորձության են ենթարկում մեր զինված ուժերին, նրանց մարտունակությունը, պատրաստվածությունը, համարձակությունն ու հետևողականությունը: Զուգահեռաբար պետք է շարունակվի և բանակցային գործընթացը, որպեսզի մենք կարողանանք խաղաղության բանալին գտնել, որ շատ կարևոր է ողջ տարածաշրջանի համար»:

Դիտվել է՝ 993

Մեկնաբանություններ