Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Նարեկ Սարգսյանը` Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի ատենապետ

Նարեկ Սարգսյանը` Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի ատենապետ
07.04.2014 | 00:28

Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի ատենապետ է ընտրվել ճարտարապետ Նարեկ Սարգսյանը` փոխարինելով նախկին ատենապետ Ջիմ Թորոսյանին: Որոշումը ընդունվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական խորհրդի նիստում, որի ընթացքում քննարկվել են Մայր Տաճարի վերանորոգմանն ու մասնակի ամրակայմանը, Վեհարանի շենքի ներքին հարդարմանն ու բարեկարգմանը, Մայր Աթոռի տարածքում մոմավառության սրահի և Սաղմոսավանքում հովվատան կառուցմանը վերաբերող հարցեր:

Դիտվել է՝ 1937

Մեկնաբանություններ