Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ջոն Քերին ժամանել է Հյուսիսային Քրդստան

Ջոն Քերին ժամանել է Հյուսիսային Քրդստան
24.06.2014 | 13:36

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Իրաքյան Քրդստան՝ հաղորդում է Reuters-ը: Քերին կհանդիպի քրդերի քաղաքական առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ և կքննարկվի Իրաքի հյուսիսում ստեղծված իրավիճակը: Ավելի վաղ Քերին Բաղդադում բանակցություններ է վարել Իրաքի վարաչպետ Նուրի ալ-Մալիքիի հետ: Կահիրեում մամուլի ասուլիսում Քերին հայտարարել էր, որ Իրաքի տարածքում գործող զինյալները վտանգ են ներկայացնում ոչ միայն Իրաքի, այլև ողջ տարածաշրջանի վրա:
Հունիսի սկզբին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալները վերահսկողություն հաստատեցին Իրաքի հյուսիսային Նայնավա մարզի վրա, գրավեցին վարչական կենտրոն Մոսուլ քաղաքը:

Դիտվել է՝ 903

Մեկնաբանություններ