ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Քառյակի նիստում 2 հարց է. հանրահավաքի օր, օրակարգ և մարզային այցելությունների ժամանակացույց

Քառյակի նիստում 2 հարց է. հանրահավաքի օր, օրակարգ և մարզային այցելությունների ժամանակացույց
16.09.2014 | 13:13

Խորհրդարանական ոչիշխանական 4 ուժերի վաղվա նիստի օրակարգում 2 հարց կա՝ Երևանում հանրահավաքի օրվա և օրակարգի, մարզային այցելությունների ժամանակացույցի քննարկումը: Սահմանադրական փոփոխություններին դեմ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը մարզային հանդիպումներն անցկացնում են իրենց կարծիքը ներկայացնելու և ժողովրդի կարծիքն իմանալու համար:

Դիտվել է՝ 2114

Մեկնաբանություններ