ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություն Լոնդոնում

ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություն Լոնդոնում
23.09.2014 | 16:57

Ըստ ԱԳՆ տարածած տեղեկատվության՝ սեպտեմբերի 20-ին Լոնդոնի Սբ. Եղիշե եկեղեցում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձին: Միջոցառումը կազմակերպել էր Բրիտանահայ համայնքային խորհուրդը՝ ՀՀ դեսպանության հովանու հերքո:

Ելույթ ունեցան Բրիտանահայ համայնքային խորհրդի ատենապետ Արա Փալամուդյանը եւ ՀՀ դեսպանության խորհրդական Արա Մարգարյանը, ով ընթերցեց դեսպան Արմեն Սարգսյանի ողջյունի խոսքը՝ ուղղված հանդիսության մասնակիցներին:

Այնուհետեւ կայացավ համերգ, որին հրավիրված էր հայտնի երգչուհի Ալլա Լեւոնյանը: Ելույթ ունեցավ նաեւ համայնքային «Աղթամար» պարի համույթը:

Երեկոյին մասնակցում էին հայ համայնքի ներկայացուցիչներ, համայնքային կազմակերպությունների ղեկավարներ եւ այլ հյուրեր:

Դիտվել է՝ 682

Մեկնաբանություններ