ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Ադրբեջանը հայտնվել էր պատասխանողի դերում»

«Ադրբեջանը հայտնվել էր պատասխանողի դերում»
26.09.2014 | 13:58

ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, այսօր մամուլի ասուլիսում անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ի ասամբլեայի 69-րդ նստաշրջանում հնչեցրած ելույթին, կարևորեց այն փաստը, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ այդ հարցին անդրադարձ է եղել ՄԱԿ-ի ամբիոնից: Ալեքսանդր Արզումանյանը նշել է, որ նման հնարավորություն միշտ չի ընձեռվում: Նա դրական է համարել, որ Սերժ Սարգսյանը ելույթ էր ունենում առաջիններից մեկը, և Ադրբեջանը հայտնվել էր պատասխանողի դերում: Նա հիշեցրել է, որ 19 տարի հայր և որդի Ալիևները ՄԱԿ-ի ամբիոնից բարձրաձայնում են, որ Հայաստանը չի կատարում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը, իսկ Սերժ Սարգսյանը վերջ է տվել այդ խոսակցություններին:

Դիտվել է՝ 712

Մեկնաբանություններ