«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
30.09.2014 | 00:01

Տիրոջ ձեռքին վայելչության պսակ պիտի դառնաս և քո Աստծու ձեռքին՝ արքայական թագ։ Այլևս չես կոչվելու Լքյալ, ոչ էլ քո երկիրն է կոչվելու Ավերակ։ Քեզ պիտի կոչեն՝ իմ Կամքը, իսկ քո երկիրը՝ Շեն բնակություն, որովհետև Տերը սեր է տածում քո նկատմամբ, և քո երկիրը բնակությամբ պիտի լցվի։ Ինչպես որ երիտասարդն է ամուսնանում կույսի հետ, այնպես էլ քո որդիները պիտի ապրեն քեզ հետ, և ինչպես որ, օրինակ, փեսան է ուրախանում հարսի համար, այնպես էլ Տերն է ուրախ լինելու քեզ համար։


Եսայու 62. 3-5

Դիտվել է՝ 2153

Մեկնաբանություններ