Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Հայաստան կայցելի Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարարը

Հայաստան կայցելի Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարարը
01.11.2014 | 14:42

Նոյեմբերի 3-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը: Նրան կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Դեյվիդ Լիդինգթոնի բանակցություններին կհետևի համատեղ ասուլիսը։ Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Դիտվել է՝ 852

Մեկնաբանություններ