Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Արփինե Հովհաննիսյանը՝ ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովի հիմնական անդամ

Արփինե Հովհաննիսյանը՝ ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովի հիմնական անդամ
28.01.2015 | 14:39

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, որ իբրև ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Ստրասբուրգում է՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին մասնակցելու նպատակով՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ ԵԽԽՎ բյուրոն հաստատեց իմ թեկնածությունը որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի հիմնական անդամ: Թեկնածությունը ներկայացվել է ԵԽԽՎ-ում ԵԺԿ քաղաքական խմբի կողմից: Հանձնաժողովում ԵԺԿ կազմից ներկայացված է ընդամենը վեց հիմնական անդամ, իսկ ամբողջ հանձնաժողովը կազմված է քսան հիմնական անդամից, որոնք ներկայացնում են ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերը»:

Դիտվել է՝ 861

Մեկնաբանություններ