ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հայտնի են միասնական քննությունների օրերը

Հայտնի են միասնական քննությունների օրերը
30.04.2015 | 13:43

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների։ Հունիսի 2-ին տեղի ունենան կենսաբանության, աշխարհագրության, ընդհանուր պատմության, համաշխարհային պատմության քննությունները։ Հունիսի 5-ին՝ հայոց լեզվի և գրականության, հունսիս 9-ին՝ ֆիզիկա, հունիսի 12-ին՝ օտար լեզվի, 16-ին՝ մաթեմատիկայի, 19-ին՝ հայոց պատմության և քիմիայի, 23-ին՝ ռուսաց լեզվի քննությունները։

Դիտվել է՝ 1583

Մեկնաբանություններ