«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Բաքվում հանդիպել են Էրդողանն ու Ալիևը

Բաքվում հանդիպել են Էրդողանն ու Ալիևը
13.06.2015 | 11:01

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Եվրոպական խաղերի բացման արարողության համար Բաքու ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ: Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահին շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմավարական համագործակցությանը, բարեկամական ու եղբայրական հարաբերություններին, քաղաքական, տնտեսական էներգետիկ և այլ ոլորտներին առչնվող հարցեր: Եվրոպական որևէ երկրի նախագահ Բաքու չի ժամանել:

Դիտվել է՝ 877

Մեկնաբանություններ