Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ռուսաստանը ուշի ուշով հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին

Ռուսաստանը ուշի ուշով հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին
24.06.2015 | 01:40

Ռուսաստանը ուշի ուշով հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ հույս ունենալով, որ մոտ ապագայում իրավիճակը կկարգավորի՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ խոսելով Երևանում էլեկտրաէներգիայի կասեցման դեմ բողոքի ցույցերի մասին։
«Հայաստանը մեր մերձավոր գործընկերն է, Հայաստանի, հայ ժողովրդի հետ մեզ միավորում են պատմական կապերը։ Իհարկե, մենք շատ ուշադիր հետևում ենք այնտեղ տեղի ունեցողին և, իհարկե, հույս ունենք, որ մոտ ապագայում իրավիճակը կկարգավորվի՝ օրենքի տառին համապատասխան և օրենքի խախտումներ չեն գրանցվի»,- լրագրողներին ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակը։

Դիտվել է՝ 693

Մեկնաբանություններ