«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ռուհանին վերադառնում է Թեհրան

Ռուհանին վերադառնում է Թեհրան
28.09.2015 | 12:48

Իրանի նախագահ Հասան Ռուհանին ընդհատել է մասնակցությունը ՄԱԿ- ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին և վերադառնում է Թեհրան՝ դիմավորելու ինքնաթիռը, որով հայրենիք են վերադարձվում Սաուդյան Արաբիայում հրմշտոցի ժամանակ սպանված իրանցի ուխտագնացների դիակները, հաղորդել է IRNA-ն. «Նախագահ Ռուհանին բեկանել է ծրագրված հանդիպումներն ու երկուշաբթի կվերադառնա Թեհրան»: Սեպտեմբերի 24-ին Մեքքայի մերձակա Մինայի հովտում զոհվել են 700-ից ավելի ուխտագնացներ:

Դիտվել է՝ 793

Մեկնաբանություններ