Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ռուսիո պատրիարքը կոչով դիմել է Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդներին՝ կապված ԼՂ-ի խնդրի հետ

Ռուսիո պատրիարքը կոչով դիմել է Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդներին՝ կապված ԼՂ-ի խնդրի հետ
06.04.2016 | 13:40

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսիո պատրիարք Կիրիլն այսօր ուղերձներ է հղել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդին և Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին։

Դրանցում Կիրիլն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտի զարգացման կապակցությամբ։ Նա հույս է հայտնել, որ Աստծո օգնությամբ կհաստատվի շուտափույթ հրադադար և կողմերի հաշտեցում։

Նրա խոսքով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդներն արդեն բազում տարիներ համատեղ ծառայում են Ղարաբաղյան հակամարտության հաղթահարման գործին:
«Վստահ եմ, որ այդ արժեքավոր փորձն այսօր կոչված է հիմք դառնալ ամուր և արդար խաղաղություն արարելու համար»,- ասել է նա։

Նա Գարեգին 2-րդին և Ալլահշուքյուր Փաշազադեին կոչ է արել օգտագործել իրենց ողջ հեղինակությունը՝ որպես հոգևոր առաջնորդներ, արյունահեղության ու թշնամանքի դադարեցման համար․ «Իմ կողմից պատրաստ եմ համակողմանի աջակցություն ցուցաբերել հակամարտության կարգավորման գործին»։

Դիտվել է՝ 3221

Մեկնաբանություններ

կնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am