Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Վրաստանի վարչապետը` Երևանում

Վրաստանի վարչապետը` Երևանում
05.09.2016 | 10:06

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, նա հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Դիտվել է՝ 1742

Մեկնաբանություններ