«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
20.10.2017 | 00:28

Իմաստության սկիզբը իմաստություն սովորելու ճշմարիտ ցանկությունն է. իսկ սովորելու ցանկությունը նրա նկատմամբ տածած սերն է, նրա օրենքների պահպանությունը գութն է, նրա օրենքների յուրացումը` անկեղծության հաստատունությունը։ Իսկ անկեղծությունը մարդուն մոտեցնում է Աստծուն, և իմաստության ցանկությունը տանում է դեպի արքայություն։ Արդ, ո՛վ ժողովուրդների բռնակալներ, եթե իշխանության գահեր և մականներ եք տենչում, ապա պատվեցե՛ք իմաստությունը, որպեսզի հավիտյան թագավորեք։


Իմաստուն Սողոմոնի 6. 18-22

Դիտվել է՝ 3019

Մեկնաբանություններ