«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Եկեղեցու պատմության փոխարեն դպրոցներում կդասավանդվի կրոնի պատմություն

Եկեղեցու պատմության փոխարեն դպրոցներում կդասավանդվի կրոնի պատմություն
12.11.2019 | 12:04

«Փաստ»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին քննարկումներում «Հայ Առաքելական եկեղեցու» պատմություն առարկան դպրոցներում դասավանդելու փոխզիջումային տարբերակ կարող է առաջարկվել առարկան ուսումնասիրելը ոչ թե «Հայոց պատմություն» առարկայի սահմաններում, այլ առանձին առարկայի տեսքով, որը կկոչվի «Կրոնի պատմություն» կամ «Կրոնագիտություն», ինչը նշանակում է, որ կուսումնասիրվի ոչ միայն Առաքելական եկեղեցու կամ քրիստոնեության պատմությունը, այլ նաև մյուս կրոններն ու դրանց պատմությունը: Թերթի աղբյուրների պնդմամբ` այժմ տարբերակներ են մտածում, թե ինչպես ազգային ուժերին և հատկապես Հայ առաքելական եկեղեցուն թույլ չտան ակտիվություն ցուցաբերել այս հարցում:

Դիտվել է՝ 4789

Մեկնաբանություններ