Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Google-ը կհրապարակի 131 երկրների օգտատերերի գտնվելու վայրի տվյալները

Google-ը կհրապարակի 131 երկրների օգտատերերի գտնվելու վայրի տվյալները
03.04.2020 | 20:46

Google ընկերությունը պատրաստվում է հրապարակել իր օգտատերերի գտնվելու վայրի տվյալները․ առաջին տվյալները հասանելի կլինեն ապրիլի 3-ին, գրում է Politico-ն։ Այդ միջոցը կառավարություններին թույլ կտա գնահատել սոցիալական հեռավորության միջոցառումների արդյունավետությունը, որոնք սահմանվել են կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Աշխարհի 131 երկրներում օգտատերերի տեղաշարժերի մասին հաշվետվությունները կտեղադրվեն հատուկ կայքում։


Ընկերության ալգորիթմները ցույց կտան այցելությունների քանակը այգիներում, խանութներում, աշխատավայրերում, առևտրի և զվարճանքի հաստատություններում, մթերային խանութներում և դեղատներում։ «Հնարավոր է, որ սա կօգնի ավելի լավ վերահսկել կարանտինի մեջ գտնվող մարդկանց»,- հայտնում է Google-ը: Օգտատերերի տեղաշարժի վերահսկման համակարգը կաշխատի այնպես, ինչպես ձևավորվում են ճանապարհներին խցանումների մասին տվյալները, եթե սմարթֆոնում կա GPS նավիգատոր, տեղաշարժերի տվյալները ավտոմատ կփոխանցվեն: Անձնական տեղեկատվությունը հասանելի չի լինի:

Դիտվել է՝ 13604

Մեկնաբանություններ