Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ինչ արեցին «պայքարողները», երբ կարգվեցին իշխանություն

Ինչ արեցին «պայքարողները», երբ կարգվեցին իշխանություն
13.08.2023 | 17:21

Հաշվի առնելով այն, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն անում են այն, ինչի դեմ ժամանակին իբր «պայքարում» էին, ակնհայտ է դառնում, որ Երևանի ավագանու ընտրություններում, ՔՊ-ի կամ ՔՊ-ամերձ ուժի հաղթանակի դեպքում, տրանսպորտային ուղևորափոխադրման սակագինը կդառնա 150, եթե ոչ՝ 200 դրամ:

Արդարացումն էլ կլինի այն, որ իրենք ժամանակին պայքարել են ոչ թե տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ, այլ «(կոնկրետ) գազելով տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ», դե, իսկ այժմ գազելներ չկան: Դա էլ կներկայացվի «լեգիտիմության», «պողպատե մանդատի» կամ «էժան» բանանի վերաբերյալ պլեբեյական «համեմունքներով»:

Եթե չեք հավատում, հիշեք, թե ժամանակին Ղարաբաղի կապիտուլյացիայի, Ամուլսարի` հանք դառնալու, գազի թանկացման, «պադավատապետության», պարտադիր կենսաթոշակայինի ու այլ երևույթների դեմ «պայքարողները» ինչ արեցին ու ինչ արդյունքի հասցրին, երբ կարգվեցին իշխանություն:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 3113

Մեկնաբանություններ