ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ԵՄ-ը վատ նախադեպ է ստեղծում

ԵՄ-ը վատ նախադեպ է ստեղծում
21.10.2023 | 13:50

Երբ ԵՄ-ը իր հայտարարության մեջ խոսում է «համապարփակ համաներման» մասին, ի՞նչ նկատի ունի։ Մի՞թե այն, որ Արցախի հայության ինքնորոշման իրավունքը հանցագործություն է։ Իսկ դա կարո՞ղ է դառնալ ունիվերսալ նախադեպ, այսինքն, միջազգային իրավունքից ջնջել «ինքնորոշման իրավունք»-ի սկզբունքը։

Իսկ դա կարո՞ղ է նշանակել, որ բոլոր հետխորհրդային երկրների առաջնորդները հանցագործներ են և պետք է վերադառնան ԽՍՀՄ, որովհետև նրանք ինքնորոշվել չէին կարող։

ԵՄ-ը վատ նախադեպ է ստեղծում:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 7094

Մեկնաբանություններ