ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Սոված «հեղափոխականները» երբեք չեն կշտանում

Սոված «հեղափոխականները» երբեք չեն կշտանում
30.09.2025 | 11:46

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն իմ ճանաչած ամենահամեստ, ամենաաշխատասեր ու օրինակելի գործարարներից է:

Ես բացառում եմ Հակոբի կողմից որևէ լուրջ օրինախախտում՝ հարկային պարտավորությունների կամ այլ մասով:

Մեր գործարարները ուշ հասկացան կամ դեռ չեն էլ հասկացել, որ Նիկոլը, քաղաքական ընդդիմությանը չեզոքացնելուց հետո, անխուսափելիորեն գնալու էր ավտորիտար ռեժիմի բյուրեղացման ճանապարհով:

ԶԼՄ-ները, համալսարաններն ու քաղաքացիական հասարակությունը սեփական դուքյանի վերածելուց զատ, գնալու էր նաև սեփականության վերաբաշխման ու հարձակվելու էր բիզնեսի վրա:

Սոված «հեղափոխականները» չեն կշտանում... երբեք:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2197

Մեկնաբանություններ