«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Երբ տգիտությունը զուգորդվում է իշխանությամբ՝ այն դառնում է կործանարար

Երբ տգիտությունը զուգորդվում է իշխանությամբ՝ այն դառնում է կործանարար
21.12.2025 | 12:00

Նիկոլը հերթական «հայտնագործությունն» է արել․ հիմա էլ հոգևորականներին ԿԳԲ-ի գործակալ է կնքում։

Բավ է ու բավական։

Հասկացանք՝ տգետ ես։ Սա նորություն չէ։ Ես դրա մասին գիտեմ արդեն շուրջ 25 տարի։

Կենդանական աշխարհի յուրաքանչյուր էակի, այդ թվում մարդու համար, 25 տարին բավական և երկար ժամանակ է, որպեսզի կրթվի, զարգանա, ձևավորվի ու գոնե ինչ-որ ոլորտում կարողանա զարմացնել շրջապատին իր գիտելիքներով։ Բայց քո դեպքում դա չի ստացվել։ Որովհետև նույն տգետն ես մնացել։

Ասեմ, որ իմանաս․ խորհրդային դարաշրջանում շատ ու շատ մշակույթի գործիչներ, այդ թվում՝ հայ գրականության ականավոր դեմքեր, տարբեր հանգամանքներով կապված են եղել ԿԳԲ-ի հետ։

Սա պատմական փաստ է, ոչ թե քո հերթական քաղաքական հնարքը։

Թե ինչու է այդպես եղել, ինչ ճնշումների, սպառնալիքների ու պայմանների մեջ՝ ես ժամանակ չունեմ քեզ բացատրելու։ Ոչ թե որովհետև թեման բարդ է, այլ որովհետև դու դա միևնույն է չես ընկալի։

Երբ տգիտությունը զուգորդվում է ինքնավստահությամբ, այն դառնում է վտանգավոր։

Երբ տգիտությունը զուգորդվում է իշխանությամբ՝ այն դառնում է կործանարար։

Եվ հենց դա է այսօր մեր իրականությունը։

Գալուստ ՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3005

Մեկնաբանություններ