«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Թմբակահարի փայտիկներ շրխկացնելը վարկանիշ չի բարձրացնում

Թմբակահարի փայտիկներ շրխկացնելը վարկանիշ չի բարձրացնում
28.12.2025 | 13:26

Նիկոլ Փաշինյանը կրկնեց ժիլետով վարչապետ Կարեն Կարապետյանի իմիջային քայլը՝ հարվածային գործիքներ նվագելը, սակայն Կարեն Կարապետյանը «նվագում», իսկապես հարվածում էր հարվածային գործիքներին, իսկ Նիկոլ Փաշինյանը միայն չրխկացնում էր փայտիկները։

Փաշինյանը Երևանում 10 տոկոսից էլ քիչ վարկանիշ ունի, նրա ընտրողները համեմատաբար շատ են այլընտրանքային լրատվության պակաս ունեցող գյուղերում, իսկ գյուղական տարեց ընտրողների համար թմբակահար Նիկոլ Փաշինյանի կերպարը հոգեհարազատ չէ։ Ո՞վ էր խորհուրդ տվել Նիկոլ Փաշինյանին հայտարարելու՝ եթե 10 հազար 400 դրամով բարձրացնենք թոշակառուների թոշակը, նրանք չեն իմանալու, թե այդ գումարը ինչպես ծախսեն։ Այդ անհիմն հայտարարությամբ նա վիրավորեց Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներին, հազարավոր ձայներ կորցրեց։ Նախկինում ասել եմ, որ Փաշինյանի վարկանիշը Հայաստանի ընդդիմությունը չի իջեցնում, նրա վարկանիշը իջեցնում է ինքը՝ իր անխոհեմ վարքով, Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումներով ու խոսքերով և պարբերաբար Հայաստանին նոր պահանջներ ներկայացնող, գովերգված կեղծ խաղաղությունը իր հայտարարություներով բացահայտող, պայթեցնող Իլհամ Ալիևը։

Մինչև Աժ ընտրություններ 5,5 ամիս կա, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը դեռ գլորվելու տեղ ու ժամանակ ունի։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2755

Մեկնաբանություններ