«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

1944-ին Մոսկվայի գլխավոր եկեղեցում իրական պատարագ է մատուցվել

1944-ին Մոսկվայի գլխավոր եկեղեցում իրական պատարագ է մատուցվել
29.12.2025 | 17:31

Տեսեք, մի դրվագ կա, որն անընդհատ, թաց ու չոր խառնելով, տիրաժավորվում է, բայց հանգամանալից չի պարզաբանվում։ Գուցե շատերդ չհամաձայնեք ու քարեր նետեք վրաս, բայց պատմական դրվագներ կան, որոնք առկա են, և որքան էլ դրանց մասին խոսվի հակառակը, դրանք գոյություն ունեն։

Երբ Փաշինյանին ու նրա ռեժիմը անվանվում է «նեոբոլշևիկ», դա նորմալ է, բայց երբ այդ էպիտետի հետ նաև շեշտվում է Ստալինի անունը, և նրա կողմից իբր իրականացված «հակաեկեղեցիական» պայքարի հետ զուգահեռներ են տարվում, դա այդքան էլ այդպես չէ։

Այն, որ բոլշևիկյան կառավարությունը, իշխանության գալով, սկսել է հակաեկեղեցիական ու հակաքրիստոնեական շարժում, վանքեր ու եկեղեցիներ ավիրել, հոգևորականներ ձերբակալել՝ այդպես է։ Ճշմարիտ է նաև այն, որ 20-ականներին բոլշևիկյան իշխանությունը հատուկ շարժումներ էր ստեղծում՝ ի հակակշիռ քրիստոնեության․ «Կենդանի եկեղեցի» (Живая церковь)՝ ռուս ուղղափառ եկեղեցու դեմ պայքարելու համար, Սովետական Հայաստանում՝ «Ազատ եկեղեցի» (հայտնի «Անաստված» ամսագիրն էր հրատարակվում)։ Բայց այդ թեմաների կնքահայրերը, բացի Լենինից, Տրոցկին էին, Զինովևը, Կամենևը, Բուխարինը, Ռիկովը և այլք։ Ինչպես նկատեցիք, այս շարքում չեմ առանձնացրել Ստալինի անունը, քանի որ, ի տարբերություն վերը թվարկված հրեական ծագում ունեցող երդվյալ աթեիստների, Ստալինն ուներ հոգևոր կրթություն, ավելին, բոլշևիկյան նեղ շրջանակում նրան կոչում էին «гимназист» և «царский» ձևակերպումներով։

Մի կարևոր դրվագ առանձնացնեմ․ 1944 թվականին, հատուկ Ստալինի ցուցումով, Սերգեյ Էյզենշտեյնն իր «Իվան Ահեղ» գլուխգործոցն է նկարահանում՝ հասարակության մեջ պետության ու եկեղեցու հանդեպ հավատը վերականգնելու նպատակով։ Ավելին՝ ֆիլմում թագավորի թագադրման տեսարանի ժամանակ Մոսկվայի գլխավոր եկեղեցում իրական պատարագ է մատուցվել՝ համապատասխան կարգով, Ստալինի հորդորով։

Հ․Գ․ Ի դեպ, Ստալինի մայրը՝ Կեկեն, հաճախ էր դժգոհում, որ որդին իզուր հոգևորական չդարձավ:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 5177

Մեկնաբանություններ