ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Բա որ պատերազմ չի լինելու, էլ ի՞նչ ագրեսիայի գայթակղություն, այ ողորմելի

Բա որ պատերազմ չի լինելու, էլ ի՞նչ ագրեսիայի գայթակղություն, այ ողորմելի
28.01.2026 | 13:03

«Ուժեղ բանակ չունեցող երկիրը խոցելի է և կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար»:

Չէ, սրանք Նժդեհի, Անդրանիկի կամ Սուն Ցզիի խոսքերը չեն: Սրանց հեղինակը մեկն է, ով պատերազմում պարտությունը հաղթանակ է համարում: Ում համար «հարկատուն» ավելի հերոս է, քան՝ սահման պահող զինվորը: Ով զոհված զինվորների թիվը պլյուս-մինուսով է հաշվում: Ով ռազմական ինքնաթիռ է առնում՝ առանց հրթիռների: Ով միլիոններով պրեմիաներ է բաժանում իր քաղաքական թիմակիցներին, ոստիկաններին ու պետպաշտոնյաներին, բայց դիրքապահի աշխատավարձը կապում է տուռնիկի վրա ժիմ հանելու քանակի հետ: Վերջապես, սրանք էն մարդու խոսքերն են, ով իր երկրի բանակը 25 տոկոսով կրճատում է, ով իր երկրի սահմանը խախտող թշնամու դիվերսանտի վրա կրակելն արգելում է: Ով առանց երաշխիքների խաղաղություն է հայտարարում թշնամու հետ ու իր ժողովրդին խաբում, թե՝ պատերազմի չի պատրաստվում, որովհետև պատերազմ չի լինելու:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 3107

Մեկնաբանություններ