Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Զրո խնդիր հարևանների հետ»

«Զրո խնդիր հարևանների հետ»
06.02.2026 | 12:02

Թուրքիայի թիվ մեկ ազգայնական, Ռ. Էրդողանի դաշնակից թուրքական նեոֆաշիստական MHP (Ազգայնական շարժում) կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին հետաքրքիր հայտարարություն է արել.

- «Քանի դեռ Անատոլիան հանգստություն չի գտել, Օջալանը՝ հույս, Ահմեդները՝ պաշտոններ, իսկ Դեմիրթաշը չի վերադարձել իր տուն, մեր որոշումը մնում է հստակ»։

- Այս ելույթն առանձնահատուկ ուշադրության է արժանացել Աբդուլլահ Օջալանի համար այսպես կոչված «հույսի իրավունքի» հիշատակման պատճառով։

«Հույսի իրավունքը» վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայից բխող իրավական հայեցակարգին, որը պնդում է, որ ցմահ ազատազրկում կրող բանտարկյալները պետք է ունենան ազատ արձակման կամ որոշակի ժամանակ անց դատավճռի վերանայման իրական հնարավորություն։

Իսկ որ ամենակարևորն է` տասնամյակներ շարունակ MHP-ի առաջնորդ Դևլեթ Բահչելին եղել է քրդական ժողովրդի ամենաանզիջում հակառակորդներից մեկը և դեմ է հանդես եկել քրդական ինքնավարության ցանկացած ձևի։ Ուստի նրա կողմից այնպիսի հասկացությունների հանկարծակի օգտագործումը, ինչպիսիք են «հույսի իրավունքը», «վերադարձը» կամ քաղաքական վերաինտեգրումը, չափազանց կարևոր շրջադարձային հանգրվանի մասին են խոսում:

Ու այստեղ, տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան շրջադարձ է կատարում Ահմեդ Դավութօղլուի «Զրո խնդիր հարևանների հետ» կոնցեպտին:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2768

Մեկնաբանություններ