Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մեր խարխուլ մակույկով և մեծամտության բեռով մտել ենք գլոբալ գոյապայքարի փոթորկուն օվկիանոս

Մեր խարխուլ մակույկով և մեծամտության բեռով մտել ենք գլոբալ գոյապայքարի փոթորկուն օվկիանոս
25.02.2026 | 15:41

Կյանքը գոյություն քարշ տալուն, միջակ ապրելուն և, լավագույն դեպքում էլ, բարեկեցիկ ապրելուն միտված ալգորիթմների ամբողջություն է։

Հզոր ու ինքնուրույն կյանքը, մանավանդ նաև ուրիշներին թալանելու հաշվին, մարդկանց մեջ ծնում է բարեկեցիկ ապրելու էությունն արտացոլող ալգորիթմների համախումբ։

Կախյալ և ոչ ինքնուրույն կյանքն էլ ծնում է այնպիսի մենթալիտետ և գոյատևելուն միտված այնպիսի ալգորիթմների համախումբ, որոնք լավագույնն են տվյալ պայմաններում, բայց նաև ոչ պիտանի անկախ և ինքնուրույն կյանքի համար։

Այս իմաստով լրիվ կախյալ կյանքով ապրելուց հետո որոշ ժամանակ պետք է ունենալ կիսաանկախ և պետականության նման կյանք, որպեսզի կախյալ ժամանակների մենթալիտետային հետքերը գոնե մասամբ մոռացվեն։

Այս իմաստով խորհրդային կյանքը մեզ համար ուներ շատ կարևոր դրական իմաստ, բայց այն բավարար չեղավ անցյալներից եկող ստրկամտությունը լրիվ հաղթահարելու համար ու, բացի դրանից, մենք դարձանք նաև անիմաստ մեծամիտ։

Եվ հիմա էլ, մեր խարխուլ մակույկով և մեծամտության բեռով, մտել ենք գլոբալ գոյապայքարի փոթորկուն օվկիանոսը ու աջուձախ էլ ցամաք չի երևում։

Հիրավի, իզուր չեն ասել մեր վերջին խելքի մասին։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2990

Մեկնաբանություններ