Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ես խփում եմ այդ խաղաթուղթը

Ես խփում եմ այդ խաղաթուղթը
22.03.2026 | 14:43

Նախընտրական արշավում կապիտուլյանտի ամենամեծ «կոզիրը» պատերազմի հնարավորության սպառնալիքն է։ Էս մարդը բացահայտ ասում է.

«Ո՛վ հայ ժողովուրդ, ձեր փրկությունն իմ մեջ է, ձեր ձայնը ինձ տվեք, թե չէ պատերազմ կլինի»։

Ինքն իրեն խաղաղության ռահվիրա է կարծում, մի տեսակ ղառի տուզ, մինչդեռ էդ գործում սև վեցնոցի ներդրում անգամ չունի։

Լավ թե վատ բանականություն ունեցող ընտրողը կհասկանա, որ առկա ժամանակավոր խաղաղության համար ամենից առաջ Իլհամ Հեյդարովիչին է պարտական, քան Նիկոլայ Վովաևիչին։ Նիկոլը, որ տեղով կրակ էլ դառնա, մեր տարածաշրջանում չի կարող պատերազմի հրձիգ լինել։

Դա Իլհամ Ալիևի շնորհն է, որ միջազգային իրադրությունից, կամ թե ՀԱՊԿ-ի հետ ունեցած ռազմական փոխօգնության պայմանագրից, կամ թե Ռուսաստանի 102-րդ ռազմական բազայի գոյությունից ելնելով, կամ ինչ-ինչ հանգամանքներից առայժմ ձեռնպահ է Հայաստանի վրա հարձակվելու մտքից։ Այսքանից հետո պարզից էլ պարզ է, որ Ալիևն է մեզ խաղաղություն բերողը, և ոչ Նիկոլ Փաշինյանը։

Ուրեմն խաղաղության համար իրենց ձայնը տալու պատրաստակամ ընտրողներն ինչու՞ արժանին չեն մատուցում խաղաղության իրական հեղինակին՝ իրենց ձայնը տալով Իլհամ Հեյդարովիչին՝ Հարավային Կովկասում խաղաղություն պահպանող աներկբա հեղինակին։

Խաղաղությունը մեր երկրում սակարկման ենթակա չէ, առավել ևս նախընտրական արշավում, որքան էլ այն լինի «կազիրնոյ» ղառի տուզ։ Ճշմարտությունը հարված է ցանկացած տուզի՝ սև կամ կարմիր՝ սպառնալով այն վերածել էժանագին վեցնոցի կամ թե ոչնչի։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 3341

Մեկնաբանություններ