Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Նիկոլը թուրքի հետ գործարքով խաղաղության պատրանք է ստեղծում, կեղծիք է նրա խաղաղությունը

Նիկոլը թուրքի հետ գործարքով խաղաղության պատրանք է ստեղծում, կեղծիք է նրա խաղաղությունը
25.05.2026 | 10:58

2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեում հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խնդրել էր Իլհամ Ալիևին՝ չկրակել սահմանին որոշ ժամանակ, որպեսզի ինքը հայ ժողովրդին կարողանա համոզել Ադրբեջանի հետ բանակցության նոր հնարավորությունների առումով։

Ադրբեջանն իրոք երկար ժամանակ չկրակեց սահմանին, մարդիկ մտածեցին, թե Նիկոլը խաղաղություն է բերել, թուլացան, կորցրին զգոնությունը, իսկ արդյունքում եղավ 2020 թվականի մեծ պատերազմը, որի ժամանակ թշնամուն հանձնվեց ոչ միայն Արցախը, այլև ՀՀ ինքնիշխան տարածքից 200-300 քկմ։

Հիմա էլի Ադրբեջանը բացահայտ չի կրակում սահմանին (թեպետ կրակոցների մասին ԱԱԾ -ն արգելում է խոսել սահմանապահներին), Նիկոլ Փաշինյանն էլի ժողովրդին խաբում է խաղաղության ստերով։

Ժողովուրդ ջան, էլի ի՞նչը պիտի կորցնեք, էլի ինչքա՞ն զավակ պիտի գերեզման դնեք, որ հասկանաք՝ Նիկոլը թուրքի հետ գործարքով խաղաղության պատրանք է ստեղծում, կեղծիք է նրա խաղաղությունը։

Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 3330

Մեկնաբանություններ