Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ոչ մանդատներ վերցնելն է որևէ բան տալու, ոչ չվերցնելը

Ոչ մանդատներ վերցնելն է որևէ բան տալու, ոչ չվերցնելը
12.07.2026 | 19:30

Հարցնում են՝ ի՞նչ կտա մանդատներ չվերցնելը: Մինչ պատասխանի իմ տարբերակն ասելը, պետք է ուշադրություն դարձնեմ, թե ե՞րբ են հարցնում: Այն ժամանակ, երբ բազմաթիվ մարդիկ արդարացիորեն հարցնում են, թե ի՞նչ է տալու մանդատներ վերցնելը: Պատասխանում են, որ հենց հասկանան ժամանակն է, մարդկանց մի անգամ հանելու են փողոց ու հարցը լուծեն: Թե մանդատներն այդտեղ ինչ կապ ունեն, մնում է կռահել: Երևի պետք է զուգահեռաբար իմպիչմենտի գործընթաց սկսեն: Սակայն հստակ չեն ասում, որ մանդատները վերցնում են, որ իմպիչմենտ անեն: Բավարարու՞մ է այդ պատասխանը, թե՞ ոչ, որոշեք ինքներդ: Սակայն ամենակարևոր հարցը, որ իրենց տրվում է, հետևյալն է. արդյո՞ք մանդատները վերցնելով չեն լեգիտիմացնում այս ընտրությունները, հետագայում նաև ԱԺ-ն և սրանց իշխանությունը: Պատասխանում են, որ լեգիտիմացնողը ընդդիմությունը չի, որ իրենք վերցնում են, բայց չեն լեգիտիմացնում, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները, բայց վերցնում են մանդատները, որովհետև պետք է և այլն:

Բավարարու՞մ են այդ պատասխանները, թե՞ ոչ, որոշեք ինքներդ: Անձամբ ինձ այդ պատասխանները ոչ միայն չեն բավարարում, այլ նաև ծիծաղ են առաջացնում:

Հիմա անցնեմ իրենց տրված հարցի պատասխանի իմ տարբերակին: Կարծում եմ՝ ձեր դեպքում ոչ մանդատներ վերցնելն է որևէ բան տալու, ոչ չվերցնելը: Ահա իմ կարճ, բայց ամեն ինչ բնութագրող պատասխանը: Ժամանակը շատ արագ է թռնում, կհաջողե՞ն, կանե՞ն իշխանափոխություն, ուրեմն ես եմ սխալվում: Չե՞ն անի, ուրեմն սխալվում են իրենց հետ հույս կապողները:

Վերջում ավելացնեմ, որ իմ կանխատեսումները հեչ լավը չեն, սակայն գերադասում եմ դրանց մասին դեռ չխոսել: Լավ կլիներ, որ երեք ամիս հետո մուտանտը չլիներ իշխանության ղեկին:

Ավելին չեմ ասում և անվանական չեմ ասում, որովհետև հիմա այդ մարդկանց նկատմամբ բռնաճնշումներ են իրականացնում, հետապնդում են: Ես էլ այն մարդը չեմ, որ նեղության մեջ գտնվող մարդկանց բան ասեմ: Չնայած, բոլորս էլ արդեն ութ տարի է նեղության մեջ ենք:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 239

Մեկնաբանություններ