ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԿՈՐՈՒՍՏԸ

ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԿՈՐՈՒՍՏԸ
07.06.2011 | 00:00

«Պաշտոնյաների հովանավորչության մասին տեղեկություն չունենք, նման բան չկա»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց ԿՀԴՊ գլխավոր վարչության պետի տեղակալ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թրաֆիքինգի դեմ պայքարի վարչության պետ ՆԱԶԱՐԵԹ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ։ Այլ կերպ ասած, նա հերքեց մամուլում շրջանառվող այն լուրը, ըստ որի, վերջերս նշված վարչության կողմից Պռոշյան փողոցի առանձնատներից մեկի նկուղում հայտնաբերված Ս. Տոնոյանի (ոստիկանության նախկին աշխատակից) աճեցրած կանեփի (մարիխուանա) բերքն իրացվել է բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորչությամբ։ Այդ դեպքում հարց է առաջանում. ինչո՞ւ ավելի վաղ չի հայտնաբերվել հանցագործությունը։ «Հանցագործությունը հայտնաբերվել է օպերատիվ տեղեկատվության հիման վրա, և աշխատանքներն այդ առումով չեն ուշացել»,- պարզաբանեց վարչության պետը։ Հիշեցնենք, որ այս օպերացիայի արդյունքում բացահայտվել է ոչ միայն Ս. Տոնոյանի իրական դեմքը, այլև ի հայտ է եկել հանցագործների մի ամբողջ շղթա։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ


Դիտվել է՝ 1099

Մեկնաբանություններ