Իտալիան Եվրամիությանը կներկայացնի անվտանգ երրորդ երկրներում միգրանտների վերադարձի նոր կենտրոններ ստեղծելու ծրագիր՝ ալբանական մոդելի օրինակով՝ տեղեկացնում է Euronews-ը։ Նախնական ցանկում ներառված են Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, ՈՒգանդան, Եթովպիան, ՈՒզբեկստանը, Հայաստանը և Չեռնոգորիան։               
 

ՊԱՐԻՏԵՏԸ ԿՊԱՀՊԱՆՎԻ

ՊԱՐԻՏԵՏԸ ԿՊԱՀՊԱՆՎԻ
27.09.2011 | 00:00

Կասկածից վեր է, որ ՀԱԿ-ը հաջորդ խորհրդարանում ներկայացված է լինելու: Հաշվի առնելով այսօրվա խորհրդարանի պատկերը, դժվար է պատկերացնել, թե ՀԱԿ-ի սերուցքի հետ ինչպես են վերջիններս հրապարակային բանավեճի ու արժանի հակադարձումների դաշտ ստեղծելու: Մեր տեղեկություններով` տևական ժամանակ քաղաքական դաշտում շրջանառվող լուրերը, թե օլիգարխների թիվը հաջորդ խորհրդարանում նվազելու է, հենց այս գործոնով է պայմանավորված: Ասել է՝ իշխանական վերնախավը որոշել է իր ցուցակում ներառել առնվազն 15-20 մտածող, կոնգրեսականների անցյալին «քաջատեղյակ» ու վերլուծող անհատների, որպեսզի չստեղծվի վիճակ, երբ ՀԱԿ-ը շարունակ քննադատությունների տարափ տեղա, իսկ իշխանական ուժերը համարժեք «փոխհրաձգությամբ» չկարողանան պատասխանել: Սակայն, ինչպես մեր աղբյուրն է հավաստիացնում, կոճակ սեղմողների պակաս ևս չի լինելու. պարիտետը պիտի պահպանել, չէ՞:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1058

Մեկնաբանություններ