ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

ՈՉ ԿՐՈՆԱԿԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ

ՈՉ ԿՐՈՆԱԿԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ
12.07.2011 | 00:00

Ըստ վրացական լրատվամիջոցների` հուլիսի 10-ի ուշ երեկոյան Թբիլիսիի Քեթևան Ցամեբուլիի պողոտայում մի քանի մարդ ծեծել է երեք հայի: Դեպքը տեղի է ունեցել կրոնական հողի վրա:
Նշենք, որ միջադեպի օրը Թբիլիսիում երթ է տեղի ունեցել դեպի Սուրբ Երրորդության տաճար, որի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել վրաց պատրիարքին, ով դեմ է Վրաստանում եկեղեցական միավորումներին իրավական կարգավիճակ տալու խորհրդարանի որոշմանը:
Սակայն, պարզվում է, որ մի քանի երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանությունը որևէ կապ չի ունեցել միջոցառման հետ: Թե ինչո՞ւ են վրացական լրատվամիջոցներում անձնական վիճաբանությանը կրոնական բնույթ հաղորդել, դժվար է ասել:

Դիտվել է՝ 1123

Մեկնաբանություններ