-
23.09.2015|
16:51
Հռոմի պապը երեկ ժամանել է ԱՄՆ: Սա Ֆրանցիսկոս պապի առաջին այցն է ԱՄՆ: Կաթոլիկ եկեղեցու քահանայապետին ընդունել է նախագահ Բարաք Օբաման՝ ընտանիքի հետ: Նահանգներում պապն այցելելու է Վաշինգտոն, Նյու Յորք և Ֆիլադելֆիա: 45000 ոստիկաններ են ապահովում նրա անվտանգությունը:
-
23.09.2015|
10:18
53 տարեկանում մահացել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը:
-
22.09.2015|
22:33
Մերն է հավատը, որ հակասություններով ու վտանգներով լի աշխարհում, որ խելահեղ ու արագընթաց մեր օրերում հայի հարատևության միակ իրական երաշխիքը հայոց ինքնիշխան, անկախ պետականությունն է։ Մերն է համոզմունքը, որ իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է։
-
22.09.2015|
13:16
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 21-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Պեկին (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն):
-
22.09.2015|
11:14
Չեք լսում, էլի, նախագահի խոսքը չեք լսում: Պաշտոնապես ի լուր հանրության երեկ հայտարարվեց, որ «Սեպտեմբերի 21-ը մեր հավատի, մեր համոզմունքների ու մեր վստահության խորհրդանիշն է»։
-
21.09.2015|
22:13
Հայ ժողովրդի հազարամյա ընթացքը մեր օրացույցի ամեն մի էջը լցրել է անթիվ-անհամար հիշողություններով։ Լցրել է ուրախության արցունքներով ու կորուստների ցավով։ Լցրել է պայքարի հաստատակամությամբ ու հերոսական մարտակոչերով։ Լցրել է ծանր գիշերը լուսացնողի հույսի աղոթքներով ու լույսի առաջին շողերը դիմավորողի հավատավոր հաղթանակով։ Լցրել է լուսանցքից լուսանցք։ Լցրել է առաջին տողից մինչև այն տողը, որ մենք ենք գրում։
-
21.09.2015|
22:11
ՀԱԿ կենտրոնական գրասենյակում կուսակցության վարչության և խորհրդի նիստեր են գումարվել այսօր, որոնց ներկա էր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Խորհրդի նիստից հետո իր ելույթում Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձավ սահմանադրական բարեփոխումներին՝ նշելով, որ դա ոչ թե բարեփոխում է, այլ ամբողջովին նոր Սահմանադրություն։
-
21.09.2015|
22:10
Այսօր Աբովյան փողոցում դաժան ծեծի է ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը: Նա միջադեպից առաջ քաղաքացիական նախաձեռնությունների հետ մասնակցում էր իշխանափոխության երթին։
-
21.09.2015|
22:09
Հայաստանի Անկախության օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ձինպինը:
-
21.09.2015|
22:06
Հայաստանի Անկախության տոնին նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: