ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Նոյեմբերի 10-ը Երիտասարդության համաշխարհային օրն է

Նոյեմբերի 10-ը Երիտասարդության համաշխարհային օրն է
10.11.2013 | 16:30

Նոյեմբերի 10-ը Երիտասարդության համաշխարհային օրն է։ Այդ առթիվ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը շնորհավորական ուղերձ է հեղել, որում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի´ երիտասարդներ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի անունից շնորհավորում եմ Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ։ Այս օրը տոնացույցում ամրագրվել է 1945 թվականին՝ խորհրդանշելով երիտասարդության համախմբումն ու միասնականությունը։

Ֆրանսիացի գրողներից մեկն ասել է՝ երիտասարդությունն իմաստություն կուտակելու ժամանակաշրջան է։ Իրոք, երիտասարդության տարիներին ոչ միայն ձևավորվում է անհատը, այլև ուրվագծվում է նրա հետագա կյանքը։ Ձեզանից յուրաքանչյուրին մաղթում եմ ամենայն խնամքով ու պատասխանատվությամբ վերաբերվել կյանքի այս գեղեցիկ շրջափուլի ամեն վայրկյանին։ Փայփայեք այն, ինչ ունեք այսօր։ Օգտագործեք գիտելիք, ընկերներ, փորձ կուտակելու այս բացառիկ տարիները։ Դրանք կրեդիտներ են, որոնք դուք հավաքում եք ապագայի համար։

Երիտասարդությունն այսօր Հայաստանի բնակչության շուրջ 25 տոկսն է, մի հզոր բանակ, որ կարող է իրագործել ցանկացած նպատակ։ Մաղթում եմ ձեզ նպատակասլացություն, վճռականություն ու ամուր կամք՝ հանուն ձեր անձնական բարօրության և մեր երկրի զարգացման»։

Դիտվել է՝ 3522

Մեկնաբանություններ