ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

ՀՀԿ-ի երաժշտական նվերը՝ ուսանողներին (տեսանյութ)

ՀՀԿ-ի երաժշտական նվերը՝ ուսանողներին (տեսանյութ)
15.11.2013 | 16:32

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն այսօր ինքնատիպ անակնկալ էր պարգևել բուհերի ուսանողներին։ Երևանի քաղաքապետարանի «Սիթի տուրի» ավտոբուսով պետական կոնսերվատորիայի ուսանողները, շրջելով բուհից բուհ, իրենց կատարումներն էին նվիրում՝ այդպիսով շնորհավորելով նրանց Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առթիվ։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը նշեց, որ այս միջոցառման ձևաչափը տարբերվում է մյուսներից։ «Երիտասարդական տոներին, որպես կանոն, երիտասարդներին են հրավիրում այս կամ այն միջոցառմանը։ Այս անգամ, սակայն, որոշել ենք ինքներս գնալ բուհեր, որպեսզի ավելի շատ ուսանողներ ստանան շնորհավորական մեր ուղերձը»,- ասաց Կարեն Ավագյանը։ Նա նաև ընդգծեց, որ «Երաժշտությունն անիվների վրա» ծրագիրը դարձել է երիտասարդական տոների անբաժան մասը և սպասված միջոցառում ուսանողների կողմից։
Երաժշտական իրարանցումը կազմակերպվել էր դասամիջոցներին՝ ուսումնական պրոցեսին չխանգարելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տեսանյութ

ՀՀԿ-ի երաժշտական նվերը՝ ուսանողներին
Դիտվել է՝ 4248

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ