ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՀՊՏՀ ուսխորհուրդը ներողություն է խնդրում

ՀՊՏՀ ուսխորհուրդը ներողություն է խնդրում
27.12.2013 | 18:38

Դեկտեմբերի 26-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության ժամանակ մի խումբ ուսանողներ խոչընդոտել են պաշտպանությանը մասնակցել ցանկացող լրագրողների աշխատանքը։ Այս առնչությամբ բուհի ուսանողական խորհուրդը ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հայտարարությամբ։
Ուսխորհրդի գրության մեջ նշվում է. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդն իր ափսոսանքն է հայտնում երեկ համալսարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Ցավում ենք, որ կրքերն անցել են թույլատրելիի սահմանները, և մեր որոշ ուսանողներ տրվել են բուհ եկած որոշ անձանց սադրանքներին, ինչի արդյունքում բուհի ներսում երկուստեք հնչել են համալսարանական միջավայրին ոչ հարիր արտահայտություններ:

Ներողամտություն ենք հայցում բոլոր այն աղջիկներից, կանանցից և լրագրողներից, որոնց երեկ հույզերի ազդեցության տակ ակամայից նեղացրել են մեր ուսանողները:
Առիթից օգտվելով` շնորհավորում ենք բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ակնկալում ենք հետագայում սերտ համագործակցություն և փոխադարձ հարգանք»։

Դիտվել է՝ 3947

Մեկնաբանություններ