ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հայաստանի և Չեխիայի միջև մի շարք փաստաթղթեր ստորագրվեցին

Հայաստանի և Չեխիայի միջև մի շարք փաստաթղթեր ստորագրվեցին
31.01.2014 | 12:49

Պրահայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հանդիպումից հետո համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկկողմ փաստաթղթեր ստորագրվեցին, մասնավորապես, համաձայնագրեր երկու երկրների կառավարությունների միջև՝ հանցավորության դեմ պայքարում համագործակցության, տնտեսական և արդյունաբերական համագործակցության մասին, առողջապահության նախարարությունների միջև՝ առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին, փոխըմբռնման հուշագիր Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության և Չեխիայի ներքին գործերի նախարարության միջև՝ աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման, հրշեջ ծառայության և բնակչության պաշտպանության մասին, համատեղ հռչակագիր Հայաստանի բնապահպանության նախարարության և Չեխիայի շրջակա միջավայրի նախարարության միջև՝ բնապահպանության բնագավառում համագործակցության մասին, փոխըմբռնման հուշագիր Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի և Չեխիայի մաքսային գլխավոր տնօրինության միջև համագործակցության մասին:

Դիտվել է՝ 1026

Մեկնաբանություններ