ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Իտալացիները գիտեն կյանքի համը

Իտալացիները գիտեն կյանքի համը
15.02.2014 | 17:47

Իտալիայում մեկնարկել է ավանդական կառնավալային սեզոնը, որ տևում է 2 շաբաթ և այս տարի կավարտվի մարտի 4-ին:
Իտալիայի գլխավոր և ամենահայտնի կառնավալը վենետիկյանն է։ «Ամենաթողության» տոնակատարության թեման, երբ հին ավանդույթի համաձայն՝ ճանապարհում են ձմեռը և դիմավորում գարունը, այս տարի «Անհավանական բնությունն» է։ Բացի փողոցային երթերից, համերգներից, ելույթներից, կառնավալը կանցկացվի նաև Վենետիկի թատրոններում։ Կազանովայի ժամանակաշրջանի ոճով ընթրիքների մուտքի տոմսը կարժենա 600-1000 եվրո։ Կառնավալի ընթացքում Վենետիկում տուրիստական հոսքը կկրկնապատկվի։ Այս տարի կառնավալների սկիզբը համընկավ Իտալիայի վարչապետի հրաժարականին: Փաստորեն, Իտալիան մնում է այն երկիրը, որտեղ ամեն ինչ արվում է իր ժամանակին ու իր տեղում:

Դիտվել է՝ 2829

Մեկնաբանություններ