ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Տիգրան Սարգսյան. «Պարտադիր կուտակայինը ուժի մեջ է մնում»

Տիգրան Սարգսյան. «Պարտադիր կուտակայինը ուժի մեջ է մնում»
03.04.2014 | 14:06

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում հայտարարել է, որ կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքը շարունակում է ուժի մեջ մնալ:

Նրա և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի մեկնաբանմամբ՝ երեկվա որոշմամբ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող է ճանաչել օրենքի որոշ դրույթներ և իրենց ժամկետ է տվել՝ դրանք համապատասխանեցնելու Սահմանադրությանը, ու քանի որ այդ դրույթները ուժը կկորցնեն միայն սեպտեմբերի 30-ից հետո, օրենքը մինչ այդ շարունակելու է գործել:
Վարչապետը հայտնեց, որ այսօր ձևավորելու է աշխատանքային խումբ՝ այդ փոփոխությունները մշակելու և ԱԺ ներկայացնելու համար: Աշխատանքային խմբում ընդգրկվելու են արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի, ֆինանսների նախարարությունների և Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ:

Դիտվել է՝ 1032

Մեկնաբանություններ