ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Միգրացիոն միլիոնների մասին

Միգրացիոն միլիոնների մասին
26.04.2014 | 12:47

Անդրադառնալով ՌԴ միգրացիոն դաշնային օրենքի հետևանքներին՝ Արթուր Բաղդասարյանն ասաց. «Մոտ 60000 մարդու արգելված էր ՌԴ մուտքը, 210 000 մարդ ռիսկային գոտում էր, 500000 մարդ արդեն մեկ-երկու խախտում ունեն և երրորդի դեպքում վտարվելու են: Խոսքը վերաբերում է այնտեղ գտնվող մարդկանց: Ես շնորհակալ եմ մեր ռուս գործըկերներին, դժվարագույն բանակցություններից հետո մենք այս հարցերը կարգավորեցինք, կա ճանապարհային քարտեզ, որը կիրականացվի ժամանակացույցով: Ես հասկանում եմ, որ մենք ունենք 2.5 միլիոնանոց սփյուռք ԱՄՆ-ում, որը ռեալ դերակատարում ունի ԱՄՆ-ում որոշումների կայացման գործընթացում բազմաթիվ հարցերում: Մենք պետք է հաշվի առնենք ԵՄ-ում հայկական համայնքի ազդեցիկ դերը: Նույնը պետք է լինի ՌԴ-ում բնակվող 2.5 միլիոն հայերի հետ, որ կարողանում են պահել Հայաստանում բնակվող իրենց հարազատներին»:

Ինչու՞ ենք կոալիցաիյից դուրս գալիս: Որովհետև ուզում ենք գործ անել, իսկ մեզ չի հաջողվում: Որոշ գործեր հաջողվել են, որոշ գործեր չեն ստացվում: Մեր ազդեցությունը որոշումների կայացման վրա սահմանափակ է: 6 տարում փոխվել է 4 ԱԺ նախագահ, 3 վարչապետ, 36 օրենքի նախագիծ ենք շրջանառության մեջ դրել: Սուպերմարկետների մասին օրինագիծը 6 տարի չենք կարողանում անցկացնել, այս տարվա հունվար-փետրվարին հազարից ավելի փոքր խանութներ են փակվել Երևանում՝ ըստ պաշոտնական վիճակագրության: Չե՞ն քննարկել օրինագիծը, իհարկե, քննարկել են, տասնյակ հայտարարություններ են եղել, առաջարկներ ու վերջ:

Դիտվել է՝ 765

Մեկնաբանություններ