ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ռուսաստանի դերը ՈՒկրաինայում՝ Մեծ քսանյակի առանցքային թեմա

Ռուսաստանի դերը ՈՒկրաինայում՝ Մեծ քսանյակի առանցքային թեմա
15.11.2014 | 18:27

Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում Մեծ քսանյակի այսօր մեկնարկած երկօրյա գագաթնաժողովի առանցքային թեման է դարձել Ռուսաստանի դերը ուկրաինական ճգնաժամում: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ելույթ ունենալով Բրիսբենում գտնվող Քուինսլենդի համալսարանում, հայտարարել է, որ ԱՄՆ-ը առաջնորդում է աշխարհը «ՈՒկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային դիմագրավելու գործում»:
ՈՒկրաինական հակամարտությունը գագաթնաժողովի օրակարգում ներառված չէ, սակայն Օբաման և ԵՄ առաջնորդները պատրաստվում են քննարկել նոյեմբերի 16-ին՝ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող իրենց հանդիպումներում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը Բրիսբենում հայտարարել է, որ «ստեղծվել է անկայուն իրավիճակ համաշխարհային խաղաղության և տնտեսության համար» և կոչ է արել ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՌԴ-ի ղեկավարներին Մեծ քսանյակի գագաթնաժողովում «քննարկել այդ հարցը»:
Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը Բրիսբենում հայտարարել է, որ ԵՄ արտգործնախարարները նոյեմբերի 17-ին կհանդիպեն՝ քննարկելու Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը, եթե Մոսկվան իր զորքերը և զինտեխնիկան դուրս չբերի ՈՒկրաինայի արևելքից:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որ նախօրեին է ժամանել Բրիսբեն, շարունակում է հերքել ՈՒկրաինայում ռուսական զորքերի առկայությունը:
Գագաթնաժողովում քննարկվելիք հարցերի թվում է էներգակիրների համաշխարհային շուկայի վերակազմակերպման խնդիրը, որի նպատակն է թույլ չտալ նավթի և գազի պաշարների օգտագործումը որպես արտաքին քաղաքականության զենք: Մասնավորապես, Ռուսաստանի պետական «Գազպրոմ» ընկերությունը բազմիցս է օգտագործվել՝ այլ պետությունների կառավարությունների վրա ճնշում գործադրելու նպատակով՝ գազի մատակարարումների դադարեցման սպառնալիքի տակ:

Դիտվել է՝ 1036

Մեկնաբանություններ