ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Արցախի Հանրապետության Նախագահն ընդունել է Արմեն Աշոտյանին

Արցախի Հանրապետության Նախագահն ընդունել է Արմեն Աշոտյանին
23.03.2015 | 12:42

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում գիտության և կրթության զարգացմանը և այս ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ համագործակցությունը ՀՀ և ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունների միջև գտնվում է բարձր մակարդակի վրա,

ինչը մեծապես նպաստում է նշված ոլորտում հանրապետությունում տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացմանը: Հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարամի ռեկտոր Գագիկ Գալստյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է՝ 1666

Մեկնաբանություններ