ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում է

Նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում է
02.09.2015 | 12:14

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում մասնակցել է ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։ Նա երեկ երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տիկնոջ հետ ներկա է գտնվել ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և հայկական երկու պետությունների անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած սուրբ նահատակների կայացած Ջուզեպպե Վերդիի«Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային:
Բակո Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Արցախում օպերային բեմադրությունները հանրաճանաչ աստղերի մասնակցությամբ դարձել են բարի ավանդույթ և արդեն իսկ վկայում են, որ Արցախը դարձել է տարածաշրջանի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը:
Միջոցառմանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ սփյուռքից և հյուրեր արտերկրից:

Դիտվել է՝ 1018

Մեկնաբանություններ