ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Անջեյ Կասպրշիկի հետ

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Անջեյ Կասպրշիկի հետ
03.09.2015 | 16:18

Երեկ երեկոյան պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ: Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը դեսպանին ներկայացրել է շփման գծում տեղի ունեցած միջադեպերի մանրամասները: Տոնոյանն ու Կասպրշիկը մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախակիացման, մեծ տրամաչափի զինատեսակների օգտագործման կապակցությամբ: Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը դեսպանին տեղեկացրեց նաև սեպտեմբերի 3-ից 6-ին անցկացվելիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների նպատակի և շրջանակների մասին:

Դիտվել է՝ 897

Մեկնաբանություններ