ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՀՀԿ-ի այցը միջկուսակցական է, պետական մակարդակով չի կազմակերպվել

ՀՀԿ-ի այցը միջկուսակցական է, պետական մակարդակով չի կազմակերպվել
02.02.2019 | 16:59

«Հրապարակը» գրում է. «Մեր տեղեկություններով, Գերմանիա` ՀՀԿ-ի պատվիրակության (Արմեն Աշոտյան, Վիգեն Սարգսյան, Արփինե Հովհաննիսյան) և իր «համաժամանակյա» այցի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եղել, ավելին` ՀՀ ԱԳՆ-ից և Գերմանիայում ՀՀ դեսպանատնից բացատրություն է պահանջել, թե ինչու՞ է այդպես ստացվել, որ իր այցին զուգահեռ նախկիններն էլ են մեկնել:


Բացատրել են, որ ՀՀԿ-ի այցը միջկուսակցական է, պետական մակարդակով չի կազմակերպվել, ուստի խոչընդոտելու որևէ հնարավորություն իրենք չեն ունեցել: Դժգոհությունը հատկապես առնչվել է նրան, որ ՀՀԿ-ականները Հայաստանի ներքաղաքական իրավիճակի-անցուդարձի մասին տեղեկություններ են փոխանցել Բունդեստագի պատգամավորներին` մարդու իրավունքների, մամուլի ազատության, քրեական գործերի մասով, և Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ նրան հարցեր են ուղղվել թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված խնդիրների մասին, որոշ ոլորտներում ժողովրդավարությունից նահանջի մասով:

Դիտվել է՝ 2406

Մեկնաբանություններ