Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Աշխատավարձ ու պարգևավճար ստանալուց բացի այլ գործ չեն անում

Աշխատավարձ ու պարգևավճար ստանալուց բացի այլ գործ չեն անում
02.09.2024 | 12:20

Մեր երկրի նման երկիրը, որն իր թշնամի երկրից և՛ տնտեսապես, և՛ ռազմական առումով հետ է ընկել մոտ 3 անգամ, Ազգային ժողովի պատգամավորների քանակով նույնն է, այն դեպքում, երբ Ադրբեջանում ընտրելու իրավունք ունի 6 միլիոն 421 հազար 960 քաղաքացի` Մեջլիսի 125 տեղի համար, այսինքն, մեզնից մոտ 3 անգամ ավելի ընտրող ունեն, ու պատգամավորների թիվը նույնն է: Իսկ մեր Ազգային ժողովում պետական բյուջեից անիմաստ մսխվում են միլիարդավոր դրամներ` այդքան անպիտան պատգամավորներ պահելու համար, փոխանակ այդ գումարներն ուղղվեն ռազմարդյունաբերությանն ու տնտեսապես երկիրը զարգացնելուն։

Ես կոչ եմ անում փոփոխման ենթարկել ՀՀ ընտրական օրենսգիրքը և առնվազն կիսով չափ կրճատել պատգամավորների թիվը. այսպես թե այնպես, այդ կեսը պարապ է ու, բացի աշխատավարձ, պարգևավճար ստանալուց, այլ գործ չի անում։

Այսօր ավարտվեցին Ադրբեջանում Մեջլիսի ընտրությունները, և, ի շնորհիվ ՔՊԿ-ի, Ալիևի ռեյտինգը շատ բարձր էր, և իշխանական խմբակցությունը հաղթեց։

Տոնդ շնորհավոր, իմ դավաճանված Արցախ։

Սարգիս Տեր-Եսայան

Դիտվել է՝ 13106

Մեկնաբանություններ