ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ինչպես հունվարի 28-ը դարձնել տոնական

Ինչպես հունվարի 28-ը դարձնել տոնական
28.01.2025 | 18:11

Բաժակաճառերի ու կեղծ պաթոսի պակաս չկա։ Մեկը՝ դրսից, մեկը՝ ներսից, արժող ու չարժող բանակի կենացն են խմում։ Իրականությունը պատկերված է կից նկարում։ Սա՛ է մեր երկրի ու մեր բանակի այսօրվա պատկերը։

1994-ից հետո, ցավոք սրտի, ավելի բարձր լսվում էր ոչ թե «Արցախը պահենք, որ լավ ու խաղաղ ապրենք»-ը, այլ՝ «Արցախը տանք, որ լավ ու խաղաղ ապրենք»-ը։ Արդյունքը եղավ այսօրվա վիճակը։ Բայց սա դեռ վերջը չէ։

Քանի դեռ մեր բանակն ու երկիրը հարվածներ են ստանում ներսից ու դավաճանվում պետական իշխանության ամենաբարձր մակարդակով, մենք շարունակելու ենք գլորվել դեպի 1915 թվական։

Միայն կտրուկ փոփոխությունը մեզ հնարավորություն կտա անվտանգ ու խաղաղ ապրել, բանակի տոնը նշելու տրամադրություն ունենալ։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 8601

Մեկնաբանություններ