Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ալիևը զորավարժություններ է անցկացնում, Փաշինյանը՝ բանակային խաղեր

Ալիևը զորավարժություններ է անցկացնում, Փաշինյանը՝ բանակային խաղեր
06.07.2025 | 16:13

Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է տեղադրել, կից գրել․ «Երրորդ տարին անընդմեջ Տավուշի մարզում անցկացվում են Բանակային խաղերը»։

Ադրբեջանը անընդհատ զինվում է նոր զենքերով, բազում զորավարժություններ է անցկացնում Թուրքիայի, այլ երկրների հետ , Նիկոլ Փաշինյանն էլ շոու է անում, բանակային խաղեր անցկացնում, որին բանակը չի մասնակցում։ 3-րդ տարին անընդմեջ Տավուշում անցկացվող խաղերին մասնակցել են ԱԱԾ-ի թիմը, ՆԳ նախարարութան 2 թիմ, քննչական կոմիտեի և արդարադատության նախարարության թիմերը: Այդ խաղերին ինչո՞ւ են ներկա գտնվել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Դիլիջանի «արու» համայնքապետ Դավիթ Սարգսյանը։ Որպես բանակային խաղերի կազմակերպման շարժառիթ՝ Փաշինյանը նշել է , որ այդ խաղերի հաղթողներին դրամական պարգևատրումները խթան են ծառայողների արհեստավարժության բարձրացման համար, խաղերը նաև ցուցիչ են, թե այդ ծառայություները ինչպես են աշխատում իրենց մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ։ ԱԱԾ-ի, քննչական կոմիտեի, ՆԳՆ-ի, արդարադատության նախարարության թիմերի ելույթներն ինչպե՞ս կարող են այդ համակարգերի աշխատանքի արդյունավետության ընդհանուր գնահատականը տալ։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4630

Մեկնաբանություններ