ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Նոր ուժեր

Նոր ուժեր
09.11.2025 | 21:59
Նոյեմբերի 10
Իմացեք, որ կյանքի դժվարություններն ու նեղությունները ձեր առաջընթացը կասեցնելու համար չեն. այլ ընդհակառակը, նրանք արագացնում են առաջընթացը:
Դուք պետք է նոր ուժեր ու նոր զգացողություններ գործի կանչեք:
Ինչոր տրված է հաղթահարելու համար, արիաբար կատարեք, ինչպես անում են մրցասպարեզում: Ո՛չ մի բան չպետք է վախեցնի ձեզ. թույլ մի՛ տվեք, որ դժվարությունները հաղթեն ձեզ, դո՛ւք հաղթեք նրանց:
Իմ Զորությունը սպասում է ձեզ այդտեղ: ՈՒրեմն ձեր իմացության ողջ կարողությունը և զորությունը ի գործ դրեք:
Ոչ մի բան փոքր կամ անկարևոր մի՛ համարեք` դիմակայելու և հաղթահարելու համար:
Փոքր դժվարություններին կարևորություն չտալը նշանակում է դուռ բացել մեծ նեղությունների առաջ:
Ոտքի՛ կանգնեք` հաղթելու համար:
ՈՒզում եմ, որ դուք քայլեք հաղթությա՛ն ճանապարհով: Վստա՛հ եղեք. Ես ո՛չ մեկին դեռևս հուսախաբ չեմ արել:
«Նրան, Ով կարող է փրկել ձեզ անկումից և մաքրված ներկայացնել ձեզ ՆՐԱ Փառքի Մեծության առջև մեծ ուրախությամբ - վայելում է փառք»:
Դիտվել է՝ 2480

Մեկնաբանություններ